slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհուրդը հրատարակության է երաշխավորել գիտական երեք աշխատություններ

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Բյուրոյի գիտական խորհրդի արտահերթ նիստը:
Օրակարգում ներկայացված էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանի հեղինակած «Թմրահանցավորության դեմ պայքարի նյութաիրավական և քրեաբանական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (220 էջ) և «Քրեական զոհաբանություն. Բնութագիրը և բաղադրիչները» (116 էջ) վերնագրերով մենագրությունների, ինչպես նաև Բյուրոյի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, գիտական խորհրդի քարտուղար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի «Փորձագիտություն և ակտիվների գնահատում» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկի (223 էջ) հրատարակումը հավանության արժանացնելու և երաշխավորելու հարցերը:
Գևորգ Իսրայելյանն իր հեղինակած մենագրություններում, մասնավորապես անդրադարձել է ՀՀ-ում թմրահանցավորության դեմ պայքարի քրեաիրավական, վարչաիրավական և քրեաբանական հիմնախնդիրներին, ինչպես նաև խորը մասնագիտական վերլուծություն կատարել քրեական զոհաբանության առարկայի, մեթոդաբանության, տուժողի անձի ձևավորման, զոհածին գործոնների ու արդի այլ հարցերի վերաբերյալ:
Կարեն Մամիկոնյանի հեղինակած ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացվել են տնտեսագիտական փորձագիտական հետազոտության արդի հարցերի վերաբերյալ խորը մասնագիտական վերլուծություններ և առաջարկություններ: Այն նախատեսված է որպես մեթոդական ուղեցույց տնտեսագիտական ոլորտի փորձագետների և հետազոտողների համար, ինչպես նաև օգտակար կարող է լինել ԲՈՒՀ-երի դասախոսներին և ուսանողներին՝ համապատասխան մասնագիտական առարկաների առանձին թեմաների ուսուցման շրջանակներում:
Քննարկման արդյունքում, հաշվի առնելով վերոնշյալ աշխատություններում բարձրացված ոլորտային խնդիրների արդիականությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված լուծումների ու առաջարկների անհրաժեշտությունը և կարևորությունը, գիտական խորհուրդը հավանության է արժանացրել և երաշխավորել Գևորգ Իսրայելյանի հեղինակած մենագրությունների և Կարեն Մամիկոնյանի հեղինակած ուսումնամեթոդական ձեռնարկի հրատարակումները։

01 December 2023